French Wines with Style ընկերության ուսումնասիրության համաձայն՝ հարուստ և հաջողակ մարդիկ կարմիր գինի են խմում: Այս խմիչքի սիրահարները երջանիկ են անձնական կյանքում, ինքնավստահ են, ակտիվ կենսակերպ են վարում, արտասահման են մեկնում միջինում տարեկան 3 անգամ:

Իսկ սպիտակ գինի խմողներն իրենց ինտրովերտ են համարում: Նրանք գործնական, ամաչկոտ, բայց ուրախ անհատ են: Սպիտակ գինու սիրահարների աշխատավարձը միջինում 2 անգամ պակաս է կարմիրի սիրահարներից: Սպիտակ գինի խմող միայնակների 85%-ը լիովին գոհ է իր ամուրիական վիճակից:










































