Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Քոչարյանի հետ «կռվում» ոչ-ոքին բացառվում է

Այն, որ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանում Ռոբերտ Քոչարյանի հետ միջև բախումներ էին լինելու թերևս անխուսափելի էր, ու այժմ մենք ականատես ենք լինում, որ դրանց դրսևորման պատճառ է դառնում ցանկացած առիթ: Հերթականը Լևոն Տեր-Պետրոսյանի հոդված-հայտարարությունն էր: Բանն այն է, որ դա թելադրվում է Հայաստանի ներկայիս իշխանական համակարգում առկա իրողությունների տրամաբանությամբ:

Դեռևս նախագահական պաշտոնամուտից ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանն այլ ելք չունի, քան երկրում ձևավորել իշխանության մոնոլիտ բուրգ, խժռել ներիշխանական բոլոր թևերը, այլապես մի օր այդ թևերից որևէ մեկը կամ բոլորը միասին, խժռելու էին հենց Սերժ Սարգսյանին: Իսկ դա, բնականաբար, ենթադրում էր, որ Սերժ Սարգսյանն առաջիններից մեկը պետք է ձեռնամուխ լիներ «Բարգավաճ Հայաստանի» հարցերը լուծելուն: Բանն այն է, որ այդ առումով դեր էր կատարում թե՛ Ռոբերտ Քոչարյանի հետ ԲՀԿ ասոցացման կամ կապի գործոնը, թե՛ այն, որ առանց Քոչարյանի էլ «Բարգավաճ Հայաստանն» ինքնին բավական ամուր իշխանական բևեռ է, բավական ինքնուրույն լինելու ռեսուրսներ տնօրինող: Սերժ Սարգսյանի մոնոլիտ իշխանության տրամաբանությունը ենթադրելու էր առաջին հերթին հենց այդ բևեռի խժռում: Ընդ որում` հատկապես խժռում, որովհետև զուտ պայմանավորվածությունները Սարգսյանի համար ամենևին երաշխիք չեն, որ ԲՀԿ-ն մի օր չի խախտի դրանք ինչ-ինչ պատճառներից ելնելով:

Այսինքն` եթե Սերժ Սարգսյանն ինչ-որ հարցում պայմանավորվում էլ էր ԲՀԿ հետ, ապա միմիայն ժամանակ շահելու և խժռելու համար է՛լ ավելի հարմար պահի սպասելու նպատակով, այդ պահը ավելի հասունացնելու նպատակով: Ահա թե ինչու ի սկզբանե բացառվում էր Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ոչ-ոքին: Նրանցից մեկը ի վերջո պետք է հաղթեր, և մինչև բոլորովին վերջերս հաղթանակի զգալի շանսեր ուներ նաև Գագիկ Ծառուկյանը: Սակայն նա բաց թողեց այդ շանսերը հենց Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություններով, ինչի արդյունքում այսօր կարծես թե Սարգսյանն ավելի ու ավելի է մոտեցրել հենց ԲՀԿ-ին խժռելու ամենահարմար պահը: Ներկայումս մենք ականատես ենք լինում հենց այդ գործընթացի հասունացմանը: Իհարկե, դժվար է ասել, թե երբ կլինի գագաթնակետը, քանի որ Սերժ Սարգսյանն այսօր ուժեղ լինելով, այնուհանդերձ այնքան էլ ուժեղ չէ, որ մեկընդմիշտ լուծի ԲՀԿ հարցերը, առավել ևս, որ կարծես թե այստեղ կարող է մեջտեղ գալ Կոնգրեսը, այդ թոհուբոհում փորձելով իր շահերը առաջ տանել «Բարգավաճ Հայաստանին» աջակցելով:

Բայց ակնհայտ է նաև, որ Ծառուկյանը իր շանսը բաց է թողել, և այսօր Սերժ Սարգսյանի դիրքերը այնքան են ուժեղ, որ համենայնդեպս հաղթել նրան Ծառուկյանն այլևս չի կարող, և մնում է ընդամենը հնարավորինս ձգել խժռման պահը և դիմադրել հնարավորինս երկար ու փորձել հնարավորինս քիչ կորուստներ ունենալ կապիտուլյացիայից առաջ: Սա է իշխանության տրամաբանությունը` իշխանություն ասվածի երևութական իմաստով: Այսինքն` այդ իշխանությունը պետք է տնօրինի մեկը, այլապես երկգլուխ իշխանության դեպքում դե յուրե իշխանությունը հայտնվում է չափազանց խոցելի վիճակում:

Այժմ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում տեղի են ունենում իսկապես նշանակալի փոփոխություններ, որոնք ըստ էության ենթադրում են բավական լուրջ պատասխանատվություն թե մեծ, թե փոքր պետությունների կառավարողների համար: Հետևաբար, դե յուրե իշխանությունը մեծագույն վտանգների առաջ չկանգնելու, կամ այսպես ասած` ինքն իր արածի համար պատասխան տալու համար պետք է դե ֆակտո էլ լինի միանձնյա իշխանություն: Այսինքն` այստեղ Սարգսյանի համար ըստ էության կյանքի ու մահվան հարց է, որը կարող է լուծվել, ասենք, այլոց գործողությունների արդյունքում: Հետևաբար, ուրիշների արարքի կամ գործունեության զոհը չդառնալու համար, Սարգսյանն ուղղակի այլ ելք չունի, քան կառուցել իշխանության միատարր ուղղահայացը: Սա թերևս չափազանց պարզ իրողություն էր, որը ակնհայտորեն տեսանելի էր դեռևս 2008 թվականին: Սակայն այն ժամանակ այդ իրողությունը համառորեն չէին ուզում տեսնել թե՛ հենց «Բարգավաճ Հայաստանը», թե՛ Հայ ազգային կոնգրեսը: Չէին ուզում կամ չէին տեսնում: Իսկ այժմ տեսնում են, բայց արդեն գնացքը կարծես թե գնացել է, կամ ավելի շուտ գնացքը հասել է իրենցից այնպիսի մի հեռավորության վրա, որ այլևս անհնար է որևէ բան անել` ռելսերից թռչելուց բացի:

Այս պրոցեսն, իհարկե, ունի թե՛ դրական, թե՛ բացասական հեռանկարներ: Բացասական է այն իմաստով, որ միատարր իշխանության ձևավորումը կարող է ըստ էության Սերժ Սարգսյանին օժտել անսահմանափակ լիազորություններով, ինչը վտանգավոր է ցանկացած իշխանության պարագայում: Մյուս կողմից` այդ միատարր իշխանությունը միգուցե հանգեցնի Հայաստանում քաղաքական և քաղաքացիական իրավիճակի վերաիմաստավորման, ինչը գումարվելով համաշխարհային վերափոխումների գործընթացին, կարող է լուրջ ճնշում լինել իշխանության վրա, որը, լինելով միատարր, ըստ էության անկարող կլինի իրեն մանևրներ թույլ տալ և խուսափել իրողությունների համար պատասխանատվությունից` թե՛ Հայաստանի հասարակության, թե՛ միջազգային հանրության առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում