Լեհական Lindner ընկերությունը, որը զբաղվում է դագաղների արտադրությամբ, պրովոկացիոն օրացույց է թողարկել իր արտադրանքի գովազդով: Լուսանկարներում մերկ մոդելները կեցվածք են ընդունել դագաղներում, գրում է Life-ը:

«2018 թ. օրացույցում մենք որոշեցինք դիմել մայր բնությանը: Կարծում եմ՝ նրանցից շատերը, ովքեր կնայեն օրացույցը, սա կզգան. «թվում է, որ մի քիչ էլ, ու այնտեղ ինչ-որ տեղ թռչունները կերգեն»,- ասում է ընկերության հիմնադիր Զբիգնև Լինդները:










































