Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա էին իրականացնում սևազգեստ մայրերը, որոնց որդիները բանակում խաղաղ պայմաններում մահացել են։
Նրանց դիտարկմամբ՝ 2017 թ-ի ընթացքում ոչ մի առաջընթաց որդիների «սպանության» գործերով չի եղել, փաստերը շարունակում են կոծկել, միտումնավոր անտեսել։
«2017թ-ն էլ գլորեցինք, ավելանում են սպանությունները, բայց էս ժողովուրդը ոտքի չի կանգնում»,- « Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշետեց Նանա Մուրադյանը։
Իրինա Ղազարյանն էլ ընդգծեց, որ իշխանության ներկայացուցիչներին այս պահին, ոչ թե բանակն է հուզում, այլ պաշտոնների, աթոռների պահպանումը։
«Մտածում են Էսօր ինչ պիտի ուտեն, ով պիտի վարչապետ դառնա, ով նախագահ, ով նախարար․ Եթե Սերժ Սարգսյանը մի մատն անգամ շարժի զինվորների գործերը կբացահայտվեն, խոստացավ , չարեց»։
Մայրերի դիտարկմամբ՝ բանակում ներքին դեպքերը չեն նվազի նաև այն պատճառով, որ նախարարը չի տիրապետում պաշտպանության ոլորտին, չգիտի Արցախում խրամատ պահելը, փորելը ինչ է։
Մանրամասները՝ տեսանյութում











































