Բաղդադը 2 ամսով երկարացրել է Իրաքյան Քրդստանի հետ միջազգային ավիահաղորդակցության արգելքը։
«Շատ ափսոս, որ Իրաքի կառավարությունն ընդունել է այդ որոշումը, չնայած այն բանին, որ սպասվում է խնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների մեկնարկ»,-հայտարարել է Քրդստանի տրանսպորտի հարցերով նախարարի պաշտոնակատար Մավլուդ Բավամուրադը։
Թռիչքները դադարեցվել էին Էրբիլ և Սուլեյմանիա քաղաքների օդանավակայանները Բաղդադի վերահսկողությանը փոխանցելու Քրդստանի հրաժարվելուց հետո։










































