Ինտերնետ-խնդրագիրը հօգուտ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հավաքել է 4 մլն առցանց ստորագրություն: Լայնածավալ ակցիան հոկտեմբերին սկսել է միլիարդատեր և Կալիֆոռնիա նահանգում Դեմոկրատական կուսակցության հովանավոր Թոմ Սթայերը: Այս մասին հայտնում է Politico-ն:

Հաղորդվում է, որ խնդրագիրը կարող է դառնալ դեմոկրատների գործունեության հիմնական ուղղությունը 2018 թ.: Չնայած հաջողությանը՝ կուսակցության որոշ ներկայացուցիչներ դեմ են եղել ակցիային՝ հայտարարելով, որ այն «շեղում է հիմնական կուսակցական օրակարգից»:









































