Երգչուհի Շակիրան նորից հետաձգել է El Dorado համաշխարհային շրջագայությունն առողջական խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է E! Online-ը:

Ներկայումս երգչուհին շարունակում է վերականագնվել ձայնալարերի վնասումից հետո:
Ավելի վաղ նա չեղարկել է համերգները Եվրոպայում, հիմա՝ Հյուսիսային Ամերիկայում:

Շակիրան հյուրախաղերը կվերսկսի 2018 թ. ամռանը: Շրջագայությունը պետք է սկսվի հունիսի 5-ին Գերմանիայում:
Երգչուհին երկրպագուներին և ընկերներին շնորհակալություն է հայտնել սիրո և աջակցության համար:









































