Friday, 07 06 2024
14:45
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Գազայի երեխաները սովահար են
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն

Հրայր Թովմասյանը, չուկչայի մասին անեկդոտն ու ներդրումների պաշտպանվածությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Պարոն Թովմասյան, Համաշխարհային բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան մի քանի օր առաջ հրապարակել էին գործարարության վերաբերյալ Doing business-2014 զեկույցը, որտեղ Հայաստանը 189 երկրների շարքում 37-րդն է: Նախորդ տարի 32-րդ տեղում էր: Այսինքն` մեր երկիրն այս տարի 5 կետով ետընթաց է ունեցել: Այդ արդյունքի վրա բացասական ազդեցություն է ունեցել դատական համակարգում գործարարության կամ ներդրումների պաշտպանվածությանը վերաբերող ցուցիչներից մեկը: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ իրավիճակը:

– Որոշ ցուցանիշներ ունենք, որտեղ առաջ ենք գնացել: Մեկը վերաբերում է բիզնեսի գրանցմանը: Իսկ ինչ վերաբերում է պաշտպանվածությանը, ավելի ճիշտ պարտականությունների կատարման ժամանակին, ապա Քաղաքացիական դատավարության նոր օրենսգիրքը և նոտարական համակարգի բարեփոխումներն այդ առումով վիճակը էականորեն կբարելավեն:

Այսինքն` դատական համակարգում ներդրողների պաշտպանվածության մակարդակը կբարձրանա՞:

– Այո, բայց այնտեղ ոչ թե պաշտպանվածության խնդիրն է, այլ կատարման ժամանակահատվածը: Եթե այսօր դու վեճ ունես՝ ինչ-որ մեկը քեզ գումարը չի վերադարձնում, դու գնում ես առաջին ատյանի դատարան: Հետո՝ Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններ, այնուհետև՝ կատարողական թերթիկ, Դատական ակտերի հարկադիր ծառայության կատարում և այլն: Իսկ նոր փոփոխությունների մի մասը ենթադրում է, որ եթե գործարքի պայմանագիրը վավերացված է նոտարի կողմից, դու կարող ես այլևս չգնալ դատարան, միանգամից գնալ կատարման: Այսինքն` դատական բոլոր գործընթացները դուրս են եկել, և նոտարն իր գույքով պատասխանատվություն է կրում հնարավոր հասցված վնասի համար: Երկրորդ՝ Կատարողական թերթիկն է դուրս գալիս, և ավտոմատացված ռեժիմով ԴԱՀԿ-ն տեսնում է, որ գործընթացը օրինական ուժի մեջ է մտած: Այսինքն` այդ մի քայլը դուրս է գալիս:

Այսինքն` եթե արագացվի գործընթացը, այդ ներդրումների պաշտպանվածության խնդիրը կվերանա՞:

–  Պաշտպանվածության խնդիրը նոտարական համակարգում պիտի լուծվի, գործընթացների արագացման առումով այդ հարցը կլուծի Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը:

Դուք ասացիք, թե գրանցումն արագացվելու է, բայց Doing business-ի նախորդ զեկույցներում դա հիշատակվում էր և առաջընթացի առիթ հանդիսացավ:

– Ոչ, էլ ավելի է արագացել: Այդ ցուցանիշով 2012թ. մենք 11-րդ տեղն ենք եղել, հիմա 6-րդ տեղում ենք: Doing business-ի զեկույցներում դա առանձին էլեմենտ է:

Բայց բիզնեսի գրանցման կամ պաշտպանության գործընթացների արագացումը նշանակո՞ւմ է, որ մեր երկրում բիզնեսը, ներդրումները պաշտպանված են կամ պաշտպանված կլինեն:

– Ոչ, ոչ, ոչ: Դրանք տարբեր բաներ են, ես պարզապես ասացի, որ այն ինչ վերաբերում է նախարարությանը, առաջ են գնացել: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը շրջանառության մեջ է, նոտարական համակարգի բարեփոխման հայեցակարգը կառավարությունում է: Այսինքն` այդ խնդիրների լուծումը մենք տեսնում ենք այդտեղ:

Բայց այդ փոփոխությունները լիարժեք կպաշտպանե՞ն բիզնեսը:

– Լիարժեք պաշտպանությունը հետևյալն է. ընդհանրապես դատաիրավական բարեփոխումներ 2012-2016թթ. ծրագիրն ամբողջությամբ կոչված է լուծել պաշտպանվածության այդ խնդիրները: Դատական իշխանության արդյունավետության, արդարության չափորոշիչը բարձրացնելով՝ լուծում ես ցանկացած ներդրողի պաշտպանվածության խնդիրը: Եվ այն ամենը, ինչը կատարում ենք դատաիրավական բարեփոխումներում` ուղղված են այդ նպատակին: Այդ բարեփոխումների հիմնական բեռն այս տարի է եղել: Իսկ Դատական օրենսգրքի, Վարչական դատավարության օրենսգրքի և այլ փոփոխությունների արդյունքների մի մասը կտեսնենք արդեն եկող տարվա սկզբին:

– 2016 թվականից հետո օրենսդրական այդ բոլոր փոփոխությունները բավարա՞ր կլինեն, որ Հայաստանում ցանկացած գործարար, ներդրող իրեն պաշտպանված զգա:

– Կարծում եմ` այո: Ես բազմիցս հայտարարել եմ, որ առաջիկա մեկ-երկու-երեք տարիները լինելու են արդարության չափաբաժնի մեծացման ժամանակահատված: Եվ այն քայլերը, որ արվում են` արդյունք տալու են: Պարզապես չլինի հայտնի անեկդոտի նման, որ չուկչան կարտոֆիլ է ցանում, բայց հաջորդ օրը սկսում է քանդել: Ասում են` ինչու ես քանդում, պատասխանում է, թե շատ էի ուզում ուտել: Կարտոֆիլը պետք է ծիլեր տա, որ հետո էլ բերք տա: Ես ասում եմ` սերմացուն, որ դրել ենք, առողջ է, հողը պարարտ է, եղանակային պայմաններն էլ բարենպաստ են: Որ մի քիչ սպասեք, արդյունքը կտեսնեք:

Իսկ Դուք ե՞րբ եք սպասում այդ արդյունքը:

– Դուք արդյունքներն արդեն տեսնում եք: Եթե դուք տեսնում եք, որ 20 րոպեում իրավաբանական անձի գրանցում է հնարավոր, դա էլ դրան նախորդող ժամանակահատվածի փոփոխությունների արդյունքն է:

Բայց բիզնեսի գրանցման արագությունը մեր երկրում այնքան էլ բիզնեսմիջավայրի բարելավում չէ: Դուք կարող եք շատ արագ գրանցել, բայց այդպես էլ չկարողանաք հաջողության հասնել, քանի որ շատ ավելի կարևոր պայմանները բարենպաստ չեն:

– Բարև Ձեզ: Գնացեք նայեք, թե գրանցումը չափորոշիչներից որերորդն է: Մենք 80-ական հորիզոնականներից իջել ենք 6-րդ տեղը: Ի՞նչ եք ուզում:

Իսկ օրենսդրական այդ բոլոր փոփոխությունների մեջ կա՞ն էլեմենտներ, որոնք բարելավում են տնտեսական մրցակցության վիճակը մեր երկրում:

– Այդ ողջ օրենսդրության նպատակը դա է:

Այսինքն` 2016-ից հետո շարքային գործարարը Սամվել Ալեքսանյանից կամ տանիք ունեցող մյուս գործարարներից պաշտպանվա՞ծ կլինեն:

– Ես ձեր հարցը հասկանում եմ, մեր ողջ օրենսդրությունն ուղղված է տնտեսական մրցակցության պաշտպանությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում