Օրերս ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի 10 օրենքով գողերի նկատմամբ, նրանց թվում է նաև հայազգի Ռուբեն Թաթուլյանը, որը սերտ կապեր ունի նաև Հայաստանի իշխանության ամենաբարձր օղակների պատասխանատուների հետ։ Մի շարք վերլուծաբաններ արդեն իսկ մատնանշում են, որ պատժամիջոցների կիրառումը, ըստ էության, ակնարկ է նաև հետխորհրդային մյուս պետություններին, որոնցում առկա է քրեաօլիգարխիկ, կոռուպցիոն համակարագ։ Մեկ անգամ չէ, որ միջազգային կառույցները Հայաստանում մատնանշել են մենաշնորհային, կոռուպցիոն խնդիրները։ Ավելին, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Հայաստանում Եվրոպայի պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, տարիներ շարունակ բարձրաձայնել են՝ կոռուպցիան խանգարում է ընդհանուր նպատակների իրականացմանը։ Ըստ էության, այսպիսի որոշմամբ ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ քրեաօլիգարխիկ համակարգի պահպանումը խանգարելու է ընդհանուր նպատակների իրականացմանը։ Գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանության հետ սերտաճաում է նաև քրաօլիգարխիան՝ դեռևս Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակահատվածից։ Այսօր էլ իշխանության մեջ գտնվող շատ պաշտոնյաներ և պատգամավորներ սերտ հարաբերություններ ունեն քրեական աշխարհի հետ։
Թե այսպիսի համակարգի պահպանումը ինչ ռիսկեր է պարունակում մեր պետականության համար, ինչ վտանգներ պետք է սպասել առաջիկայում, «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ զրույցում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։









































