Վերջերս Instagram-ն ամփոփել էր 2017 թվականի արդյունքները և Քրիշտիանու Ռոնալդուին տեղավորել ամենահանրահայտ օգտատերերի վարկանիշի 3-րդ հորիզոնականում։ Նոյեմբերի վերջին ֆուտբոլիստն ունեցել է 115 մլն բաժանորդ, ինչպես և երկրորդ հորիզոնականում գտնվող Արիանա Գրանդեն։ Մի քանի շաբաթում իրավիճակը փոխվել է. այժմ Ռոնալդուի էջին բաժանորդագրված է 118 մլն մարդ, իսկ Գրանդեի էջին՝ 116 մլն մարդ։ Մարզիկը շարունակում է ռեկորդներ սահմանել սոցցանցում. երեկ նա նոր լուսանկար էր հրապարակել, որը լիովին կարող է դառնալ Instagram-ում ամենահանրահայտ հրապարակումը։

Երեք երեխաների հետ լուսանկարը մեկ օրից քիչ ժամանակում հավաքել է 4.6 մլն լայք, և այդ թիվը շարունակում է աճել։

Instagram-ում դեռևս ամենահանրահայտ հրապարակումը համարվում է հղի Բեյոնսեի լուսանկարը։ Այն արժանացել է 11.2 մլն լայքի։ Դրան փորձում է հասնել լուսանկարը, որում Ռոնալդուն և նրա հարսնացու Ջորջինա Ռոդրիգեսը հայտնել են իրենց դստեր ծննդյան մասին։ Լուսանկարն արժանացել է 11.1 մլն օգտատիրոջ հավանությանը։









































