2018 թվականի ներքաղաքական գլխավոր հարցը շարունակում է մնալ Հայաստանի վարչապետի անձը։ Ընդ որում՝ չնայած նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու հարցում առայժմ որոշում չի կայացրել, այնուամենայնիվ՝ իր ղեկավարած Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն այս օրերին հայտարարում են, որ պատրաստ են առաջադրել, խնդրել, ինչու չէ՝ եթե պետք լինի, աղերսել, որ հենց Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ։ ՀՀԿ-ականներն ունեն տարբեր հիմնավորումներ՝ անվտանգություն, Ղարաբաղյան հակամարտություն, արտաքին մարտահրավերներ։ Ըստ նրանց՝ Սարգսյանն այս բոլոր ոլորտներում անփոխարինելի է։
Ի՞նչ է սպասվում 2018 թվականին, բազմաթիվ կանխատեսումներից և սցենարներից ո՞րն է ամենահավանականը՝ փորձելու ենք պարզել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։





































