Շոտլանդացի դիետոլոգները մշակել են պիցցայի բաղադրատոմս, որը բավարարում է այն բոլոր պահանջները, որոնք առաջադրվում են և՛առողջ սննդին,և՛ յուրահատուկ համային հատկություններով իտալական այս ճաշատեսակին:
Այս բաղադրատոմսը հրապարակվել է Public Health Nutrition ամսագրում:
Գիտնականները նշել են այն բաղադրիչները, որոնք հարկավոր են «Մարգարիտա» պիցցայի պատրաստման համար՝ «Մոցարելա» պանիր, լոլիկ, քիչ աղ, ամբողջական ցորենի ալյուր և յուրահատուկ համի համար օգտագործվող շոտլանդական ջրիմուռ: Պիցցան պարունակում է A, B12 և C վիտամինների, երկաթի, յոդի և սննդային մանրաթելերի անհրաժեշտ քանակություն:
Պանրի քանակությունն այնպես է ընտրված, որ ապահովվի օրական օգտագործվող ածխածինների, ճարպերի և սպիտակուցների մեկ երրորդ մասը: Այս բաղադրատոմսով «Մարգարիտան» կարող է համարվել լիարժեք առողջ սնունդ: Ընդ որում, պիցցան պահպանում է իր ավանդական համային հատկությունները: