Թեյն ավանդական ըմպելիք է, որը առողջության վրա լավ է ազդում, սակայն ամերիկացի գիտնականները հայտնաբերել, են, որ դրա օգտագործումը կարող է նաև արյան մեջ նվազեցնել շաքարի մակարդակը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում ավելի քան 25 միլիոն մարդ շաքարախտով է տառապում՝ այս նորությունը կարևոր նշանակություն ունի:
Քիմիկոսների խումբը հայտնաբերել է, որ թարմ պատրաստված թեյի կանոնավոր ընդունումը լաբորատոր առնետների մոտ 15 անգամով ավելացնում է ինսուլինի ակտիվությունը: Այս ազդեցությունը հատուկ է ինչպես սև, այնպես էլ կանաչ թեյին, գրում է kedem.ru-ն: