Այսօր ուժի մեջ է մտնում Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականը: Այս մասին հայտնում է aravot.am-ը, հղում անելով ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանին:
Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը ծնվել է 1940թ. Բեյրութում: Նա սովորել է Յերուսաղեմի Պատրիարքարանում և 1967թ. տեղափոխվել Ֆրանսիա: Մինչև 1975թ. նա Փարիզի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պաշտոնավարն է եղել, դրանից հետո մինչև 1980թ. Իսի Լե Մուլինոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվն էր: Ֆրանսիայի հայկական հիմնադրամի համահիմնադիրը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել 2007թ.: