Ամերիկացի երգչուհի Ջոյ Վիլլան մեղադրել է ԱՄՆ նախագահի ընտրարշավի նախկին մենեջեր Կորի Լևանդովսկիին սեռական ոտնձգությունների մեջ, հայտնում է Fox News հեռուստաալիքը։
31-ամյա կատարողը հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն միջադեպից 1 ամիս անց։ Վիլլան հաստատում է, որ Լևանդովսկին ոտնձգություններ է կատարել իր նկատմամբ նոյեմբերին կայացած փակ երեկոյի ժամանակ։ Համատեղ լուսանկարվելիս նա ձեռք է տվել իրեն՝ հակառակ իր կամքին։ Դրանից հետո երգչուհին նրան նախազգուշացրել է, որ կարող է մեղադրել նրան ոտձգությունների մեջ։ Ի պատասխան՝ Լևանդովսկին ծիծաղել է ու կրկնել վիրավորական գործողությունը։

Ներկայում փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։ Ընդգծվում է, որ Ջոյ Վիլլան հանդիսանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակից։
Լևանդովսկիի հասցեին նախկինում էլ այդօրինակ մեղադրանքներ հնչեցվել են։









































