Իրկուտսկի բնակչուհին որոշել է արտասովոր ձևով գրավել հանրության ուշադրությունն անտառահատման խնդրի վրա։ Լիանա Կլեվցովան մերկ պիկետ է իրականացրել եղևնիների անտառում։
21-ամյա ուսանողուհին մի քանի ծանոթների հետ եկել է անտառ, զարդարել ծառերից մեկը։ Աղջիկը մերկացել ու ֆոտոսեսիա է իրականացրել։ Լուսանկարներն ու տեսանյութը նա հրապարակել է Vkontakte սոցցանցի իր էջում։

«Ամանորյա տրամադրություն ստեղծելու համար պարտադիր չէ ծառեր կտրել։ Ավելի լավ է զարդարել կենդանի եղևնին։ Իսկ տան համար շուկան հեղեղված է ցանկացած ճաշակի և դրամապանակի համապատասխան արհեստական գեղեցկուհիներով»,-գրել է նա։

Կլեվցովան նշել է, որ շրջանն առանց այդ էլ ամեն տարի տուժում է անտառային հրդեհներից՝ կորցնելով մի քանի հազար հեկտար թանկարժեք ծառ, որոնք հանդիսանում են մոլորակի թոքերը։ Նա իր օրինակով որոշել է ցույց տալ, թե որքան գեղեցկ և վառ կարելի է դիմավորել ամանորյա տոները՝ ծառը ողջ թողնելով։








































