Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ու նախարարության ղեկավար կազմը եղել է ճակատային գոտիների ստորաբաժանումներում, ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
.jpg)
Զեկույցները լսելուց հետո պաշտպանության նախարարը «հետևել է հակառակորդի դիրքերին, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին»։
.jpg)
Այնուհետև զորամասերից մեկում բացելով նոր հենակետ և ավտոպարկ՝ նախատեսված ռազմական տեխնիկայի համար, նախարարը ստուգել է ռազմական տեխնիկայի մարտական պատրաստության մակարդակը։
.jpg)
Զինծառայողների հետ հանդիպման ընթացքում նախարարը հետաքրքրվել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններով, ինչպես նաև անձնակազմին փոխանցել Գերագույն գլխավոր հրամանատարի տոնական շնորհավորանքը և պետության ղեկավարի անունից պարգևատրել աչքի ընկած զինծառայողներին։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)








































