Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը քիչ առաջ բոյկոտեցին ավագանու նիստն ու հեռացավ նիստերի դահլիճից:
Խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ քննարկվող հարցերին իրենց խմբակցությունը դեմ է, չի ցանկանում մասնակցել հարցերի քննարկմանն ու քվեարկությանը, այդ պատճառով հեռանում են ավագանու նիստից: Ավագանու Հանրապետական խմբակցության անդամներին այս հայտարարությունն ուրախացրեց, նրանք ծափահարեցին, ինչին Մարինա Խաչատրյանն արձագանքեց. «Լավ, եթե ուրախացաք, չենք հեռանա»:









































