Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Սուրբ ծնունդի առթիվ ժողովրդի առաջ հանդես է եկել ամենամյա պաշտոնական ուղերձով: Թագուհին կրել է փղոսկրի գույնի գեղեցիկ զգեստ՝ զարդարված Սվարովսկի բյուրեղներով: Թագուհու սեղանին եղել են նրա ծոռների՝ արքայազն Ջորջի և արքայադուստր Շառլոտայի լուսանկարները, նաև թագուհու լուսանկարներն ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հետ, գրում է Segodnya-ն:

Հետևի պլանում՝ բուխարու կողքի սեղանի վրա երևում են Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամների լուսանկարները: Հետաքրքիր է, որ դրանց շարքում կարելի է նկատել նաև արքայազն Հարրիի և նրա ապագա կնոջ՝ Մեգան Մարքլի լուսանկարը՝ չնայած վերջինս դեռ պաշտոնապես թագավորական ընտանիքի անդամ չէ:











































