«Երկիր ծիրանիի» խմբակցության անդմաները կրկին պնդեցին բնակարան չնվիրել նրանց, ովքեր դրա կարիքը չունեն: Խմբակցությունից Մարինա Խաչատրյանը հիշեցրեց, որ Ռուբեն Մաթեւոսյանի դեպքում էլ ավագանին որպես հիմնավորում նշել է, թե վերջինն իսկապես բնակարանի կարիք ունի, մինչդեռ իրենք պարզել են, որ Ռուբեն Մաթևոսյանն իր բնակարանը նվիրել է դստերը:
Մարինա Խաչատրյանը հորդորեց բնակարաններ նվիրել զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնք դրա կարիքն իսկապես ունեն: «Հանրապետական» խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը հակադարձեց. «Ցավում եմ, որ հասել ենք այն վիճակին, որ բացարձակ արժեքն էլ ենք կասկածի տակ դնում, էս տեմպերով մենք կնմանվենք մեր կողքի ցեղերին, իսկ ես չեմ ուզում Ադրբեջանին հասնենք: Զոհված զինծառայողների ընտանիքներին մենք բազմիցս օգնել ենք, այդ մասով ավագանու որոշումներ կան, հերիք է էդքան իջնեք»:








































