Սկսվել է Երևանի ավագանու հերթական նիստը: «Երկիր ծիրանի» խմբակցության երեք անդամները նիստերի դահլիճ եկան կուսակցության տարբերանշանով փոքր դրոշակներով, բարձրախոսով և ժամանակ պահելու սարքով:
Օրակարգային 2-րդ հարցը «Ռաֆայել Պապայանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին» որոշման նախագիծն էր: Զեկուցվեց, որ Պապայանը Սահմանադրական դատարանի անդամ է եղել, իսկ հուշատախտակի համար քաղաքապետարան է դիմել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները հիշեցրեցին, թե ինչ կենսագրություն ունի նախ Գագիկ Հարությունյանը եւ հետո Ռաֆայել Պապայանը: Վերջինիս մասին կենսագրականն ընթերցելիս ավագանու անդամները նշեցին, որ Պապայանը համարվում է քաղբանտարկյալ, ինչպես նիստը վարող Տարոն Մարգարյանի հայրը, սակայն մարդիկ քիչ բան գիտեն նրանց քաղբանտարկյալ լինելու մասին: Հանրապետական խմբակցության անդամները սկսեցին ձեռքերով հարվածել սեղաններին:









































