Gizmodo պարբերականը շփվել է Լետիցիա Մարսեիլիի հետ, ով հազվադեպ գենետիկ մուտացիայի կրող է, որի պատճառով կինը, ինչպեևս նրա ընտանիքը գրեթե ցավ չեն զգում:
Սիենայի համալսարանի 52-ամյա պրոֆեսոր Լետիցիայից բացի՝ ZFHX2 գենի մուտացիա դիտվել է նրա ծնողների, երեխաների և թոռների մոտ: Իտալուհու խոսքով՝ ինքն անհարմարություն չի զգում համախտանիշի պատճառով:
Լետիցիան խոստովանել է, որ երեխա ժամանակ հաճախ բախվել է ոչ մեծ վնասվածքների: Օրինակ՝ մի անգամ կրծքի մասով ընկել է մեխի վրա, բայց գրեթե ցավ չի զգացել:
Հետազոտողները պարզել են, որ պաթոլոգիայի համար մեղավոր է ZFHX2 գենի մուտացիան, որը պատասխանատու է ցավային ընկալիչների և նյարդային վերջույթների ճիշտ աշխատանքի համար:











































