Արդեն երկար տարիներ ողջ աշխարհի հետազոտողները փորձում են գուշակել մի տարօրինակ թուրքական ընտանիքի գաղտնիքը, որի անդամները տեղաշարժվում են արտասովոր ձևով՝ ոտքերի ու ձեռքերի վրա։
![]()
Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի գյուղերից մեկում բնակվող 18-34 տարեկան 5 եղբայրներն ու քույրերը ոգեշնչել են ողջ աշխարհի գիտնականներին վերջին 11 տարիների ընթացքում հետազոտություններ անցկացնելու։ Նրանք ուղղահայաց դիրքով մնալ կարող են կարճ ժամանակ, իսկ գլուխն ու ծնկները մնում են թեքված։
![]()
Ավելի վաղ առաջ քաշված մի վարկածի համաձայն՝ Ուլաս ընտանիքի քայլվածքը նման է պրիմատների տեղաշարժին, ինչից արվել է ենթադրություն, որ ընտանիքը կարող է հանդիսանալ «հետադարձ էվոլյուցիայի» օրինակ։









































