Չեն դադարել կրքերն այն լուսանկարների շուրջ, որոնցում շքեղ, սուրբծննդյան լույսերի մեջ խեղդված Սպիտակ տունը երևում է չափազանց մինիմալիստական ու ոճային, երբ Մելանյա Թրամփը նոր լուսանկար է հրապարակել նստավայրի սենյակներից մեկից։

Դրանում առաջին տիկինը շքեղ կարմիր զգեստով պատկերված է ամուսնու հետ՝ նվերների և դասական եղևնու ֆոնին։ Այս անգամ ինտերիերը զարդարել են ոսկին, դասականությունն ու տաք գուներանգները, այլ ոչ թե «Ձյունե թագուհին» հեքիաթի շունչը։











































