Saturday, 27 06 2026
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Ինչ-որ մի «վինտիկի» հիվանդ ուղեղում միտք է ծնվել սահմանափակել փաստաբանների կարծիք հայտնելու իրավունքը․ ՓՊ նախկին նախագահ

«Ով որ գրել է Դատական օրենսգրքի այդ նախագիծը, թող սկզբից անդրադառնար նրան, թե դատավորները իրենց ինչպես են պահում նիստի ժամանակ։ Իսկ եթե այսպես են վարվում, ապա թող մեզ աջուձախ տուգանեն, իսկ մենք այնպես կանենք. Որ իրենք չեն կարողանա աշխատել։ Թող դրա  մասին մտածեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախկին նախագահ, գործող փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ անդրադառնալով Դատական օրենսգրքի նոր նախագծին, որով փաստաբանների նկատմամբ որպես սանկցիա կարող է կիրառվել տուգանք՝ մինչև 100 հազար դրամ։

Նշենք, որ Դատական օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ  ընդունվեց  նախօրեին բավական բուռն մթնոլորտում: Սակայն այդ բուռն մթնոլորտում քննարկվում էր ոչ թե օրենքի նախագիծը, դրա բովանդակությունը, այլ դրա  ընդունման ընթացակարգը: Արդյունքում առանց լուրջ բովանդակային քննարկման այս վիճահարույց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։

Ռուբեն Սահակյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, թե այս օրենքով փորձ կարվի փաստաբաններին վերահսկողության տակ պահել, դատարաններում նրանց ազատությունը սահմանափակելով դարձնել կառավարելի։ «Ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ, բայց շատ ու շատ փաստաբաններ կարող են տրվել դրան և վախենան ձայն բարձրացնել։ Ես նկատի չունեմ գոռալը։ Խոսքն իրենց իրավունքների պաշտպանության մասին է։ Պարզունակ խնդիր է. Դատավորը քեզ կարող է ասել նստիր, չեմ թողնում միջնորդություն անես։ Է, հետո, տաս դատավորի գլուխը ջարդես, թե սպասես, որ քեզ ձայնից զրկի, նստեցնի ու 100 հազար էլ տուգանի։ Կրկնում եմ, սկզբից թող իրենց համակարգում կարգուկանոն մտցնեն, նոր մեր՝ փաստաբանների մասին մտածեն»,-ասաց Սահակյանը։

Մեր դիտարկմանը, թե նախկինում երբեք կառավարությունը, իշխանությունները փորձ չեն արել մտնել փաստաբանների իրավասությունների շրջանակ, նրանց իրավունքները և պարտականութունները, գործելաոճը օրենսդրորեն կարգավորել, բայց վերջին շրջանում ակնհայտ նկատվում է  այդ միտումը, ՓՊ նախկին նախագահը պատասխանեց.«Այդ իշխանությունը չի փորձում, այլ իշխանության ինչ-որ մի «վինտիկ» որոշել է այդպես մատուցել նախագիծը, ու մատուցեց։ Չգիտեմ ինչու է այդ պաշտոնյայի հիվանդ ուղեղում նման միտք ծնվել, որ կարելի է ինչ որ կերպ սահմանափակել փաստաբանի կարծիք հայտնելու իրավունքը։ Դատարանում չի բացառվում, որ մի փոքր էլ կարող է ձայնդ բարձրանալ, բայց ինչ է նշանակում 100 հազար տուգանել դրա համար և արգելել ասենք միջնորդություն ներկայացնելը։ Բա փաստաբանն ինչ անի՞»,-նշեց մեր զրուցակիցը։

Ռուբեն Սահակյանի խոսքով փաստաբաններն են մեղավոր որ այդ նախագիծը ներկայացվեց և նաև ընդունվեց առաջին ընթերցմամբ։ «Փաստաբաններն են մեղավոր, ընդհանրապես պետք է դադարեցվեր աշխատանքը, որ նոր իմանային ինչ կա։ Օրական մենք հանդիպում ենք տասնյակ հիմարությունների, որոնք կատարվում են դատավորների կողմից։ Իսկական հիմարությունների, որոնք գալիս են օրենքի չիմացությունից»։

ՓՊ նախկին նախագահի կարծիքով միակ տարբերակը տոներից հետո համատարած գործադուլներն են, բայց դա էլ դժվար իրագործելի է, քանի որ փաստաբանների մեծ մասը նախընտրում է համակերպվել վիճակի հետ։ «Առաջ ասում էին դատավորներն են մորթապաշտ, բայց հիմա փաստաբանների մի զգալի զանգված նույնպես լռության է մատնվել, վախենում է ձայն բարձրացնել։ Թե ինչից են վախենում, չգիտեմ։ Բայց  վախենալու առիթ չկա, ոչ մեկ չի ստիպում, որ վախենան։ Կազմակերպիչ էլ չկա։ Պետք է կանգնել սեփական իրավունքների պաշտպանության համար։ Սա է ելքը»,-եզրափակեց Ռուբեն Սահակյանը։

Նշեք, որ փաստաբաններին տուգանելու մասին դատական օրենսգրքի նոր նախածը տևական ժամանակ է հրապարակային էր։ Փաստաբանների առանձին խումբ տևական ժամանակ է աղմուկ էր բարձրացրել, քննադատում էր կառավարության այդ մոտեցումը։ ՄԻնչդեռ Փաստաբանների պալատը չէր շտապումհստակ  դիրքորոշում հայտնել խնդրի վերաբերյալ։ Բավարարվում էին մեկ-երկու կցկտուր նախադասությամբ։ Նախօրեին միայն, երբ արդեն նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը փորձ արեց ներկայացել, թե իրենք վրդովված են այդ դրույթից, որ վիճահարույց հարցերը մասնագիտական քննարկումների չեն արժանացել և ընդհանրապես ՝  կառավարությունը  արհամարհել է փաստաբանների կարծիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում