Friday, 12 06 2026
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է

Հայաստանը հայտնվել է երկու ժայռի արանքում և կարող է ընկնել անդունդը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

– Պարոն Մարտիրոսյան, օրերս հարցազրույցով է հանդես եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. ի թիվս այլ հարցերի՝ նա անդրադարձել է նաև  անվտանգությանն առնչվող խնդիրներին։ Նշել է, որ  դիվերսիաների հնարավորությունը նվազել էբանակում կառուցվածքային փոփոխություններ են եղել. «Ունենք կոնկրետ քայլեր, որ կբացառեն այլ գործողություններ ևս։ Երբ ասում էինք, որ դիվերսիաները կբացառվեն, շատերը կասկած էին հայտնում։ Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ կբացառվեն այլ գործողություններ ևս»,- ասել է Սարգսյանը։ Եթե կար այդպիսի հնարավորություն, արդյոք չի՞ ստացվում, որ դիվերսիաների և այլ դիպվածների պատճառով տասնյակ զոհերը հնարավոր էր կանխել նաև նախկինում։

– Ստացվում է: Սակայն քչերին, բայց, այնուամենայնիվ, հայտնի է, որ ապրիլի նախօրյակին թեև բանակը գովերգում էին հեռուստատեսությամբ և վարձու երգիչների երգերով փառաբանում՝ կային խայտառակ բացթողումներ: Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլին, ցույց տվեց, թե որքան սին էին հայկական բանակի մասին ստեղծված լեգենդները: Կազմակերպչական և նյութատեխնիկական առումով բանակը ողբալի վիճակում էր: Ըստ որոշ տեղեկությունների՝ բազում տանկեր ուղղակի վառելիք չունեին, իսկ մի քանիսն էլ խփվեցին, որովհետև պատրաստ չէին հակառակորդի հարձակումներին և արդեն բարոյապես ու տեխնիկապես հնացած էին: Դիրքերում բավարար քանակությամբ զինամթերք չկար: Նաև՝ կար վստահություն, որ լայնամասշտաբ հարձակում չի լինելու: Մի խոսքով՝ բանակն անպատրաստ էր: Չէին լինի այդքան զոհեր, եթե հայկական զինված ուժերը բարձրության վրա լինեին, իսկ կոռումպացված և հանցավոր մի շարք զինվորականներ հեռացված լինեին իրենց պաշտոններից: Ապրիլից հետո, թերևս, որոշ բաներ փոխվել են: Ակնհայտ է, որ նոր նախարարն ինչ-որ քայլեր անում է, և գուցե Երևանում հասկացել են, որ մեծ հարձակումն առջևում է, և որ իրենց դավանած «խաղաղ բանակցությունների» բովանդակային ձևաչափը միայն դեպի պատերազմ է տանում: Հիմա, փաստորեն, շփման գծում որակյալ տեխնիկա է տեղադրվում, որը կարող է կանխազգուշացնել դիվերսիաների մասին: Բայց պետք չէ շփոթել դա լայնամասշտաբ հարձակումից պաշտպանվելու հետ: Աշխարհի լավագույն տեխնիկան այդպիսի հարձակումների դեմ ուղղակի անզոր է: Եվ բացի այդ՝ լիովին բացառել դիվերսիոն թափանցումները երբեք էլ չի կարելի: Կորեական ապամիլիտարիզացված գոտում, որ աշխարհի ամենալավ պաշտպանվող շփման գիծն է և բազմաշերտ պաշտպանական անթափանցելի համակարգ է իրենից ներկայացնում, վերջին ամիսների ընթացքում երկրորդ դասալքությունն է գրանցվել Հյուսիսից Հարավ: Եթե դա տեղի է ունենում այդ անանցանելի գոտում, ապա վատ պահպանվող և երկար Արցախի գծում բացառել ուղղակի չի կարելի:

Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք  ճանաչելու որոշումից հետո եղան վերլուծություններ այդ հարցը Ղարաբաղյան հիմնահարցին նմանեցնելու հետ կապված։ Նշվում է՝  եթե մի դեպքում տարիներ շարունակ միջազգային սկզբունքները չեն  աշխատում, և այլ քայլեր են մշակվում, ինչո՞ւ նույնը չի կարող լինել նաև Ղարաբաղյան հարցում։ Դուք կարծում եք՝ այդ երկու հարցերում նմանություններ իսկապե՞ս կան։

– Ո՛չ, չկան: Չկան, որովհետև դեպքերը տարբեր են: Այստեղ Իսրայելը զբաղեցրել է Արևելյան Երուսաղեմը և հրաժարվում է այնտեղ պաղեստինցիներին քաղաքական իրավունքներ տրամադրել: Ընդհակառակը՝ տարիներ շարունակ հեռահար քաղաքականություն է վարվում անշարժ գույքի գնման և բնակաճամբարների կառուցման միջոցով այդ հատվածը արաբաթափելու ուղղությամբ: Հիմա էլ, երբ հարմար պահ առաջ եկավ, Իսրայելի խնդրանքով ԱՄՆ-ը ճանաչեց Իսրայելի բացառիկ և բացարձակ իրավունքներն այդ տարածքի նկատմամբ: Փոխարենը Արցախի ազատագրված տարածքները Երևանը անմարդաբնակ է պահում և բանակցում է դրանք թշնամուն «փոխզիջումով» հանձնելու շուրջ: Եթե Երուսաղեմի դեպքում Իսրայելի պետությունը բացահայտորեն և բարձրաձայն հղում է անում հրեաների՝ մի քանի հազարամյակ առաջ այդ տարածքի վրա ունեցած պատմական իրավունքներին, ապա Հայաստանում պետական մակարդակով համարվում է, որ սեփական պատմությանը հանուն սեփական շահերի հղում անելն անհեթեթ է, անիմաստ և ծիծաղելի արդի աշխարհում, և որ պետք է հիմնվել ԽՍՀՄ պայմանագրերի ու որոշումների վրա, ըստ որոնց՝ Աղդամը հայերի հայրենիքը չէ և կարող է «փոխզիջվել» Ադրբեջանին: Նաև՝ եթե Իսրայելը միջազգային իրավական սահմանված հիմք չունի հավակնելու Արևելյան Երուսաղեմին, ապա ողջ Արցախը՝ իր ազատագրված յոթ շրջաններով, Հայաստանի Հանրապետության մաս է՝ ըստ միջազգային իրավունքի: Շատերը սա Երևանում անհեթեթություն են համարում, բայց Հայաստանը հղման հրաշալի աղբյուր ունի՝ Ազգերի Լիգայի որոշումը և Վիլսոնի իրավարար վճիռը, որոնք երկուսն էլ Հայաստանի Հանրապետությունն աղբանոց է նետել և խոսում է ազգերի ինքնորոշման մասին: Մինչդեռ միակ դրույթը, որ Հայաստանը պետք է պաշտպանի, տարածքային ամբողջականության սկզբունքն է, և հիմնվի իրեն օրենքով պատկանող Արցախ-Ուտիքի՝ Մեծ Արցախի՝ ՀՀ կազմում տարածքային ամբողջականության վերականգնման սկզբունքի վրա:

Հրեաներն, օրինակ, չեն նայել՝ արդյոք  կա՞ միջազգային ճանաչում, իրենք գործնական քայլերի են դիմելբնակեցրել են տարածքը, արդյո՞ք նույնը  անհրաժեշտ և հնարավոր էր անել նաև Հայաստանի դեպքում՝ չհրաժարվել ազատագրված տարածքներից, և վերաբնակեցնել դրանք։

– Հրեաներն արել են այն, ինչ իրենց շահերի տեսանկյունից ամենաճիշտ, ամենաձեռնտու և ամենախելացի տարբերակն էր: Ստատուս քվո են փոխել խիստ նախաձեռնողական քաղաքականության արդյունքում: Հայերն արել են ամեն ինչ՝ օրենքով և պատմական իրավունքով իրենց պատկանող տարածքները սակարկության առարկա դարձնելու համար, և արել են ամեն ինչ՝ ամենաանհեթեթ, ամենավտանգավոր և ամենակործանարար արդյունքի հասնելու համար: Իհարկե, հնարավոր էր բնակեցնել դրանք և, ուղղակի ճանաչելով բոլոր ազատագրված տարածքները ՀՀ մաս, վերջակետ դնել մի թատրոնի, որի վերջն ամեն դեպքում, ցավոք, պատերազմն է: Փոխարենը ստեղծել ենք գրոտեսկային մի միավոր՝ ինչ-որ Արցախի Հանրապետություն իրականում Հայաստանի Հանրապետության տարածքի վրա, և այդ հանրապետությունը փաստացի ընկալվում է միայն խորհրդային ԼՂԻՄ տարածքի շրջանակներում: Երկու հայկական պետությունների՝ իրականում վտանգավոր հեքիաթով էլ միայն ինքներս մեզ ենք խաբել, երբ Արցախը դարձել է առանձին երկիր, Հայաստանը՝ առանձին:

– 2018 թվականի կառավարման լիարժեք խորհրդարանական համակարգին անցումը Ղարաբաղյան հարցում ի՞նչ  ռիսկեր է պարունակում։ Անձի փոփոխությունից կամ նույնը մնալուց էական տեղաշարժեր հնարավո՞ր են։

– Խորհրդարանական համակարգն ընդհանրապես լավագույն համակարգն է աշխարհում: Բայց դա՝ աշխարհում: Պետք չէ խաբվել. Հայաստանում անցում չի կատարվում խորհրդարանական համակարգի: Անցում է կատարվում խորհրդային համակարգի: Երկիրը դառնում է կուսակցապետություն, որտեղ պոլիտբյուրոն՝ մեկ կուսակցություն, իշխելու է միահեծան, իսկ կուսակցապետը լինելու է երկրի իսկական ղեկավարը: Եվ որևէ կեղծ համեմատություն այլ երկրների՝ Բրիտանիայի կամ Իսպանիայի հետ թող չմոլորեցնի հանրությանը: Ընդհանրությունները միայն անվանումների մեջ են: Արցախի պատերազմի առումով առաջիկա պատերազմում պատասխանատվությունը լինելու է նրա վրա, ով իրականում ղեկավարելու է զինված ուժերը: Ոչ մի տարբերություն չկա՝ դա նախագա՞հն է այսօր, թե՞ վարչապետը վաղը կամ էլ պաշտպանություն նախարարը: Կուսակցապետությունը ժողովրդավարության հետ քիչ աղերսներ ունեցող մի համակարգ է, որտեղ «գլխավոր քարտուղարն» է ամեն ինչի տերն ու տիրակալը: Տանուլ տվող նախագահ, թե վարչապետ կամ նախարար՝ կապ չունի: Պատասխանատվությունը ժողովուրդը դնելու է այդ ղեկավարի ուսերին: Հաղթող ղեկավարին էլ դափնիներ են հանձնվելու: Կապ չունի՝ այդ անձի զբաղեցրած պաշտոնն ինչպես է կոչվելու: Ընդհանուր առմամբ համակարգային այս փոփոխությունը ձևական է:

Եվրամիության հետ ստորագրած փաստաթղթով նոր էջ է ազդարարվել Արևմուտքի հետ հարաբերություններում։ Ի՞նչ քայլեր են, ըստ Ձեզ, անհրաժեշտ քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության կողմից  այս համաձայնագիրը թղթի վրա չթողնելու համար։ Արդյոք հնարավո՞ր է այս համաձայնագրից զատ՝ ընդլայնել Արևմուտքի հետ հարաբերությունները այլ ուղղություններով ևս։

– Հարցն ուտոպիստական է հնչում: Նախ՝ պետք չէ գերագնահատել այս համաձայնագիրը: Ճոռոմ բնորոշումներ են հնչում տարբեր կողմերից՝ «նոր փուլ», «նոր էջ»: Ոչ մի նոր փուլ ու էջ էլ չի բացվում: Թույլ մի համաձայնագիր է, որով բարակ թելով մնում է Հայաստանի կապը ԵՄ-ի հետ: Ընդամենը: Իսկ ի՞նչ կարող է անել հասարակությունը: Ոչինչ: Սեփական կենսական շահերն ապահովելու առումով հայաստանյան հասարակությունը բացարձակ անզոր է, ուր մնաց ինչ-որ քայլեր կատարի՝ ինչ-որ ճնշումներ գործադրի, որ միջազգային համաձայնագրերը թղթի վրա չմնան: Իհարկե, մնալու են:

Թրամփի վարչակազմի օրոք ակնհայտ է, որ Կովկասը և առավել ևս Հայաստանն ու Ղարաբաղյան հիմնահարցը առաջնահերթություն չեն, այդուհանդերձ՝ մեր կողմից ի՞նչ քայլեր են հնարավոր և անհրաժեշտ երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար՝ օգնություն հայցող պետությունից գործընկեր դառնալու կոնտեքստում։

– ՄԱԿ-ում Երուսաղեմի հարցով Հայաստանի քվեարկությունը լավատեսություն չի ներշնչում: Ուղղակի անհրաժեշտ էր չեզոքություն դրսևորել՝ կա՛մ ձեռնպահ քվեարկել, կամ էլ չմասնակցել ընդհանրապես քվեարկությանը: Երկկողմ հարաբերություններ զարգացնելու առումով էլ ես չեմ կարծում, թե ինչ-որ քայլեր արվում են: Եթե արվում են, ապա որո՞նք են դրանք: Ընդհակառակը՝ Հայաստանն ավելի ու ավելի է իրեն դիրքավորում որպես գերտերությունների կոնֆլիկտում կողմնակալ կողմ: Եվ դա վտանգավոր է: Հայաստանին այս պահին փրկում է այն, որ Հայաստանի թշնամի պետությունները փչացնում են իրենց հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Մյուս կողմից՝ Հայաստանի մերձավոր դաշնակիցներն ուղղակի վերջին հարյուրամյակի ընթացքում աննախադեպ բարձրության են հասցնում իրենց հարաբերությունները նույն այդ հակառակորդ պետությունների հետ: Հայաստանը հայտնվել է երկու ժայռի արանքում, և ռիսկը, որ երկուսն էլ միաժամանակ մագլցելով կարող է ընկնել անդունդը, մեծ է: Հուսանք, որ ինչ-որ պատմական հրաշքով դա տեղի չի ունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում