Հարավային Աֆրիկայում կատվի յուրահատուկ ձագ է ծնվել: Կատուն ունի 4 թաթ, 1 պոչ և երկու ականջ, ինչպես իր մյուս ցեղակիցները: Սակայն կենդանին երկու քիթ ունի, երկու բերան և 3 աչք: «Երկդեմք» կատվիկին Bettie Bee են անվանել: Բեթիի յուրահատուկ դեպքը կոչվում է յանուս-cat, հայտնում է Newsweek-ը:

Կատվի փրկիչը ցանկացել է անհայտ մնալ: Սակայն նա կենդանու համար անձնական էջ է բացել Facebook-ում: Նրա խոսքով՝ ձագին կարելի է կերակրել բերանի երկու անցքերից ցանկացածով. սնունդը, միևնույն է, ստամոքս է հասնում:
Այնպիսի խախտումը, ինչպիսին կատվինն է, կարող է դեֆորմացնել կենդանու ուղեղը կամ դժվարացնել դրա կերակրումը և շնչելը, այդ պատճառով նման առանձնահատկությամբ կենդանիները հաճախ սատկում են մոր արգանդում կամ ծնվելուց կարճ ժամանակ անց: Մասնագետները նշում են, որ Բեթին, չնայած բոլոր վատ կանխատեսումներին, իրեն հրաշալի է զգում, աճում է և զարգանում:
https://www.facebook.com/bettiebee2faces/videos/159066954625973/









































