Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակներում այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Լեսթերին»: Ըստ բրիտանական լրատվամիջոցների «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջիկա հանդիպման հայտացուցակում ընդգրկել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Ըստ Manchester Evening News-ի Մխիթարյանը թիմի հետ երեկ մեկնել է մրցավայր:
«Լեսթեր»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին: