Sunday, 14 06 2026
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան

Կարեն Կարապետյանը պոլիտբյուրոյի առաջ

ՀՀԿ գործկոմի նիստից հետո կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Շարմազանովը հայտարարել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կուսակցությանն է ներկայացրել կառավարության գործունեության տնտեսական ցուցանիշները, որոնք գնահատվել են դրական: Այլ կերպ ասած՝ պոլիտբյուրոն նախօրեին հավանության է արժանացրել Կարեն Կարապետյանի գործունեությունը: Հատկանշական է, սակայն, այն, որ ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը այդ կառավարության առաջ չեն դնում, այսպես ասած, նշաձողեր:

Սերժ Սարգսյանը օրերս իր հեռուստահարցազրույցում հայտարարեց, որ չկա նման խնդիրներ կամ պլաններ դնելու կարիք, քանի որ կառավարության սահմանած նպատակակետերը համահունչ են իր պատկերացումներին: Իրականում Սերժ Սարգսյանի խնդիրը բոլորովին այլ է, և այդ իմաստով նա ակնհայտորեն խուսափում է կառավարության համար նշաձող սահմանելուց, որովհետև այդ դեպքում դա էապես կաշկանդելու է Սարգսյանի ձեռքերը 2018 թվականի ապրիլին կամ դրան ընդառաջ: Մի կողմից՝ նշաձողին չբավարարելու դեպքում Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու հեռացնել վարչապետին, իսկ եթե նա չունենա այդպիսի պլաններ, ապա կկանգնի լրացուցիչ խնդիրների առաջ, իսկ մյուս կողմից՝ այդ նշաձողին բավարարելու դեպքում նա պարզապես չի կարող հեռացնել վարչապետին, եթե կայացնի նման որոշում:

Ըստ այդմ, նպատակներ չդնելով Կարեն Կարապետյանի կառավարության առաջ՝ Սերժ Սարգսյանը իր ձեռքերն է ազատ պահում այդ կառավարության նկատմամբ: Այս իմաստով, ի դեպ, հետաքրքրական էր նախօրեին գործարարների հետ հանդիպմանը Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ այս տարի տնտեսական աճը կարող է լինել վեց տոկոսից ավելի: Սարգսյանը խուսափեց խոսել 7 տոկոսի մասին, որը, ինչպես հայտնի է, այն նշաձողն է, որ Սարգսյանը սահմանել էր Տիգրան Սարգսյանի կառավարության համար:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը այդպիսով խուսափեց անգամ անուղղակիորեն, պայմանականորեն կրկնել նշաձողը և խոսել այն մասին, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը, այդուհանդերձ, թեկուզ չունենալով Սարգսյանի որևէ պլանային նպատակադրում, բավարարել է ավելի վաղ նրա սահմանած մինիմումը:

Ի դեպ, հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը պլանային որևէ նպատակ էր դրել նաև Հովիկ Աբրահամյանի կառավարության առաջ: Այդ պայմաններում կառավարության աշխատանքի դրական գնահատականը ցանկացած պահի կարող է սահուն և արագ փոխվել բացասականի կամ անբավարարի, եթե չկա հստակ սահմանված նշաձող:

 

Լուսանկարը ՝  News.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում