ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն Սան Ֆրանցիսկոյում կանխել է ահաբեկչական հարձակում, որը կարող էր տեղի ունենալ Ծննդյան տոներին ընդառաջ: Այս մասին հաղորդում է ABС 7 News հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ՀԴԲ փաստաթուղթը:
Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը ծրագրել է ահաբեկչություն իրականացնել Սան Ֆրանցիսկոյի այնպիսի վայրում, որտեղ հաճախ են զբոսաշրջիկներն այցելում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ձերբակալված տղամարդու անունն է Էվերիտ Աարոն Ջեյմս: Նա ապրում է կալիֆոռնիական Մոդեստո քաղաքում: Ըստ ՀԴԲ փաստաթղթի՝ նա որպես թիրախ ընտրել է Սան Ֆրանցիսկոյի շրջաններից մեկը, քանի որ «նախկինում եղել էր այդ վայրում և գիտեր, որ այնտեղ շատ մարդ է լինում»:














































