Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Երուսաղեմի հարցով ՄԱԿ ԳԱ-ում Հայաստանի քվեարկությունն անակնկալ չէ. Շարմազանով

Երուսաղեմի հարցով ՄԱԿ ԳԱ-ում Հայաստանի քվեարկությունն անակնկալ չէ։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Շարմազանովը անդրադարձավ նաև հայ-թուրքական արձանագրությունները որոշակի նախապայմաններով ստորագրելու վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը՝ նշելով, որ դա ընդամենը Թուրքիայի ուսերից պատասխանատվությունը գցելու փորձ է: 2009թ. հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են առանց նախապայմանների, իսկ այն, ինչ ասում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, ներառված չի եղել դրանցում. դրանց հիմքում ընկած էր առանց նախապայմանների Հայաստանի և Թուրքիայի միջև  դիվանագիտական հարաբերությունների հաստատումը»,- ընդգծեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե արձանագրությունները ստորագրվել են որոշակի նախապայմաններով, իրականության խեղաթյուրում է, և Թուրքիան դրանով փորձում է իր ուսերից պատասխանատվությունը գցել: «Թուրքիայի ղեկավարությունը իրականացնում է քաղաքականություն, որը չի բխում տարածաշրջանային անվտանգության և խաղաղության շահերից: Նրանք հայտարարել էին «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության մասին, սակայն այդ երկիրը գրեթե զրոյի է հասցրել հարևանների թիվը, ում հետ խնդիրներ չունի: Սրան է հանգեցրել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: Մենք մերժում ենք ցանկացած նախապայման և հայ-թուրքական արձանագրությունները կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ  նույնքան անտրամաբանական է, որքան որ, օրինակ, մենք հայ-թուրքական հարաբերությունները կապենք Կիպրոսի խնդրի հետ»,- շեշտեց Շարմազանովը:

Անդրադառնալով օրերս Թուրքիայում իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկի կողմից Թուրքիայի խորհրդարանում հայազգի պատգամավոր Կարո Փայլանի վրա հարձակվելու միջադեպին` ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ դա վկայում է այն մասին, որ այդ երկրի քաղաքական ղեկավարությունն անցած 100 տարիներին ոչինչ չի սովորել, բայց ոչինչ էլ չի մոռացել: «Ժամանակին Ֆրանսիայի բուրբոններին տված այս գնահատականը կարելի է տալ Թուրքիայի քաղաքական ղեկավարներին: Եթե նրանք 100 տարի առաջ քարերով սպանում էին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Զոհրապին, ապա այսօր նրանց հետնորդները Թուրքիայի խորհրդարանում արդեն որերորդ անգամ փորձում են բռունցքներով խնդիր լուծել ազգային փոքրամասնության ներկայացուցիչների հետ: Քանի դեռ Թուրքիայի ղեկավարները գնում են ժխտողական քաղաքականության ճանապարհով, մենք պետք է գիտակցենք, որ Թուրքիա և ժողովրդավարություն ու Թուրքիա և հանդուրժողականություն բառերը միմյանց հետ որևէ առնչություն չունեն»,- եզրափակեց Շարմազանովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում