Saturday, 20 06 2026
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA

Եղվարդի բնակիչները զգուշացնում են Ծառուկյանին, Կարապետյանին, Սարգսյանին և Դավթյանին. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նատի» անունը կրող թաղամասի բնակիչների և դրա հարևանությամբ կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարանի միջև վեճը դեռ չի ավարտվում: Թաղամասի բնակիչները «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն բաց նամակ են ուղարկել, որն ուղղված է վարչապետ Կարեն Կարապետյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությանը և Սերժ Սարգսյանին, անդրադարձ կա նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեր տների կողքին՝ ք. Եղվարդ Երևանյան խճուղի 129 հասցեում, կառուցվող անհայտ ծագման շինության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ենք պահանջել բնապահպանության նախարարությունից, որը մեզ պարզ ու հստակ պատասխան տալու փոխարեն (անվտանգ է, թե ոչ) ուղարկել է փաստաթղթերի մի փաթեթ, որոնք ստացել է Ալֆրեդ Աբեդի անունով գործարանատիրոջից: Դուրս է գալիս, որ նախարարությունը վերջինիս փոստատարի դերն է ստանձնել:

Ալֆրեդ Աբեդին իր բիզնես գործունեությանը շահեկան բացատրագիր է ուղղել նախարարությանը, ինչն առանց լիարժեք մասնագիտական ուսումնասիրության ուղարկվել է մեզ»,- գրել են «Նատի» թաղամասի բնակիչներն ու հավելել, որ իրենք երաշխիքներ ոչ թե գործարանը կառուցողից են ուզում, այլ պետական կառույցներից, մասնավորապես, բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարություններից:

Նրանք նշել են, որ գործարանը բնապահպանության նախարարություն ուղարկած բացատրագրում նշել է, որ Եղվարդում կառուցվում է բիտումի և քսայուղերի պահեստավորման և հետագա տարալցման գործարան, մինչդեռ դրան հակասող տեղեկատվություն է ներկայացված «Արմօյլ» գործարանի պաշտոնական կայքում, որտեղ ասվում է, որ իրենք տարածաշրջանում նմանը չունեցող նավթավերամշակման գործարան են կառուցում:

Նամակում ասվում է նաև, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին «Արմօյլ» ընկերությունը որևէ նախագիծ փորձաքննության չի ներկայացրել և չունի բնապահպանական փորձաքննության եզրակացություն՝ անկախ նրանից, թե ինչ է կառուցում: Մինչդեռ նավթավերամշակման արտադրությունը պարտադիր ենթակա է բնապահպանական փորձաքննության:

«Գործարանը կառուցվում է օրենքները շրջանցելով և առանց թույլտվության, սակայն առանց խոչընդոտների և դրա բացատրությունը հետևյալն է. քանի որ հողատարածքի սեփականատերն է հայտնի ազդեցիկ գործարար Գագիկ Ծառուկյանը, իսկ վերջինիս փեսան Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն է»,- գրել են նամակի հեղինակները՝ նշելով, որ Եղվարդի քաղաքապետ Նորիկ Սարգսյանը շուրջ 2 ամիս է չի պատախանում իրենց նամակին և չի հանդիպում իրենց հետ, որն էլ հիմք է տալիս եզարակացնելու, որ այդ ապօրինության հեղինակն ու հովանավորը եղել է քաղաքապետը:

Բնակիչները նաև նշել են, որ գործարանի հողատարածքի նպատակային նշանակությունը փոփոխվել է առանց կից հողօգտագործողների թույլտվության: «Մենք պահանջում ենք հասարակ ու պարզ բան՝ տալ մեզ մասնագիտական պատասխան, երաշխիք, տվյալ արտադրությունը մեզ ու մեր առողջությանը, մեր այգիներին ու բնությանը, վնաս է, թե ոչ: Դադարեցնել եղեռնաշինությունը հակառակ դեպքում կձեռնարկվի խիստ միջոցներ մինչև անգամ հանրապետական նշանակության ճանապարհները փակել»,- ասված է բաց նամակում:

Եղվարդի բնակիչներն իրենց ստորագրություներով կազմված նամակին կից ներկայացրել են նաև նաև «Արմօյլ» ընկերության տնօրենի բացատրագիրը, որը վերջինս ներկայացրել է բնապահպանության նախարարությանը:

Բացատրագրում Ալֆրեդ Աբեդին գրել է, որ Եղվարդում իրենք նախատեսել էին կառուցել դիզելային վառելիքի պահեստարաններ, որը կառուցվել է 2015 թվականին: Հետագայում ընկերությունը կառավարությանը ներկայացրած ներդրումային ծրագրով որոշել է կառուցել բիտումի և քսայուղերի պահեստավորման և յուղերի տարալցման գործարան և վերջինիս սպասարկման համար նախատեսված վարչական շենք: «Ներկայումս իրականացվում են շինմոնտաժային աշխատանքներ վերը նշված գործունեություններն իրականացնելու համար, և նշեմ, որ նախատեսվող գործունեության կառուցապատման ընդհանուր մակերեսը չի գերազանցում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափաքանակը»,- իր բացատրագրում գրել է ընկերության տնօրենն ու հավելել, որ նախարարությանն է ներկայացրել Եղվարդ համայնքի ղեկավարի որոշման պատճենը, «Սեմուր ընդ Կո» և «Գնդասար ՀԷԿ» ՍՊԸ-ների կողմից տրված համաձայնությունների պատճենները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում