Հոլովակը, որում հայրը կատակում է իր փոքր դստեր հետ, վիրուսային է դարձել: Սա սովորական պատմություն կլիներ, եթե մի քանի նրբություն չլիներ, գրում է Life-ը:
Առաջինը, որ վրդովեցրել է Twitter-ի տասնյակ հազարավոր օգտատերերին, հոր զզվելի ծիծաղն է: Համացանցի օգտատերերը նշում են, որ նա բորենու պես է ծիծաղում:
Երկրորդը միջոցներն են, որոնցով հայրը «կատակում է»: Նա կպչուն ժապավեն է օգտագործում և հասնում է նրան, որ դստերն ամբողջովին փաթաթում է դրանով:
Երեխային այդ ամենն ակնհայտորեն դուր չի գալիս, իսկ հայրը մտածում է, որ դա զվարճալի է և լավ կդիտվի սոցցանցերում: Տեսանյութն իսկապես արդեն 6 մլն դիտում ունի և ավելի քան 6 000 ռեթվիթ: Բայց արձագանքը բացասական է: Օգտատերերը պահանջում են վերջ տալ ծաղրին:







































