Պոլսո պատրիարքարան աթոռի միաբան, Թուրքիայի կողմից Պոլսո պատրիարքի փոխանորդ ճանաչվող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Երևանում լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց, որ որևէ անգամ չի ասվում, թե ինչքան բարեփոխումներ է արել համայնքում:
«Այս ութ տարիների ընթացքում համայնքի համար շատ բան է արել:Հայաստանցի երեխաներին ես եմ դպրոցում սովորելու հնարավորություն տվել, Սուրբ Կիրակոս եկեղեցին եմ վերանորոգել և այլն »,- ասաց նա՝ ընդունելով, որ իրեն ընդառաջում են թուրքական իշխանությունները,- այս ութ տարվա մեջ ոչ ոք չգրեց իմ հաջողությունների մասին: Միայն ասում են՝ Աթեշյանը էրդողանի եղբայրն է, պատիվ եմ զգում դրա համար: Եթե ես երկրի նախագահի, նախարարի հետ լավ եմ, իմ համայնքի համար է»,-նկատեց Աթեշյանը:









































