ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ ուկրաինացի դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կարող է դառնալ ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավարուհի։ Նշվում է, որ Վիտալիան հաճելի և երկար սպասված առաջարկ է ստացել երկրի գլխավոր հեռուստաալիքից, հայտնում է 7info.ru-ն։
Սպասվում է, որ նա կվարի ժամանցային թոք-շոու, որի շրջանակում կքննարկվեն տղամարդ-կին հարաբերությունները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քննարկվել է «Ռուսկի միր» ռադիոընկերությունում Վիտալինայի աշխատելու հնարավորությունը։









































