Շվեդիայի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որի համաձայն՝ տղամարդը պարտավոր է սեքսուալ ակտից առաջ ստանալ կնոջ միանշանակ համաձայնությունը, հակառակ դեպքում՝ կարող է մեղադրվել բռնաբարության համար՝ նույնիսկ երկկողմանի համաձայնությամբ սեքսի դեպքում: Այս մասին հայտնում է Focus-ը:
Օրենքը պետք է ուժի մեջ մտնի 2018 թ. հուլիսին:
Օրենքը կտարածվի ոչ միայն պատահական կապերի, այլև հարաբերությունների մեջ գտնվող զույգերի, նույնիսկ ամուսինների վրա:
«Ուղերձը պարզ է՝ դու պետք է քո զուգընկերուհուն հարցնես՝ արդյոք այդ մարդը սեքս ուզում է: Եթե համոզված չես, թող դա: Սեքսը պետք է կամավոր լինի»,- ասել է Շվեդիայի կառավարության ղեկավար Ստեֆան Լյոֆվենը:







































