Սպառողների իրավունքների պաշտպանները Հռոմի իշխանություններին կոռուպցիայի մեջ են մեղադրել սուրբծննդյան եղևնու պատճառով, որը չորացել է Հռոմի Վենետիկի հրապարակում տեղադրելուց 2 շաբաթ անց: Այս մասին հայտնում է The Local-ը:
Տեղի հաշվիչ պալատին կոչ են արել հետաքննություն վարել եղևնու վրա հարկատուների միջոցները ծախսելու վերաբերյալ:

Կազմակերպությունը նաև կոչ է արել եղևնին հանել հրապարակից, սակայն պարբերականի աղբյուրների տեղեկությամբ՝ իշխանությունները մտադիր են ծառը տեղում թողնել:
Հռոմի իշխանությունների նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ եղևնին սխալ է ծածկված եղել տեղափոխման ընթացքում, ինչը հանգեցրել է ծառի մահվան: Ավստրիայի հետ սահմանից ծառը տեղափոխելու վրա իշխանությունները մոտ 50 000 եվրո են ծախսել:









































