Գիտնականները Ֆինլանդիայից, Շվեյցարիայից և Մեծ Բրիտանիայից եկել են եզրակացության, որ երաշտահավերը կարող են իրենց ցեղակիցներից սովորել խուսափել դառը սննդից: Այս մասին հայտնում է Sputnik-ը:

Գիտնականները փորձ են կատարել, որի ընթացքում երաշտահավերին առաջարկվել է ընտրել նուշով երկու ծրարներից: Միաժամանակ, մեկում դառը լուծույթի մեջ թաթախված ընկուզեղեն է եղել:
Դառը նուշը փորձած առաջին թռչունի արձագանքը հետազոտողները տեսանկարահանել են և փորձից առաջ ցույց տվել մյուս թռչուններին: Դրանից հետո թռչուններն ավելի քիչ են դառը ուտելիք ընտրել:









































