Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքը:
Ինչպես նշեց ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը, այս Դատական օրենսգիրքը ունակ է շտկել մեր հասարակության վերաբերմունքը դատական համակարգի նկատմամբ:
Անդրադառնալով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների կոնտեքստում դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարցին՝ Կոստանյանն ասաց. «Բարեբախտաբար թե դժբախտաբար, դատավորներին ֆինանսական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը բացակայում է: Դատավորները պետք է ունենան ֆինանսական անկախության երաշխիք: ՄԻԵԴ-ի վճիռը պետք է հիմք հանդիսանա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































