ԱՄՆ Վիրջինիա նահանգից նկարիչ Քրիստոֆեր Դևիդ Ուայթի քանդակները ունակ են խաբելու տեսողությանը։ Նրա աշխատանքներում ոչ մի գրամ փայտ օգտագործված չէ, սակայն կավե քանդակներն ասես պատրաստված լինեն փայտից։

Իր աշխատանքներում վարպետը ձգտում է արտահայտել մարդու և բնության փոխհարաբերությունները։
Քրիստոֆերը կերպարվեստի գծով բակալավրի աստիճան է ստացել Ինդիանայի համալսարանում, 2012 թվականին։ 3 տարի անց Վիրջինիայի համալսարանում մագիստրոսի աստիճան է ստացել։

Նկարչի աշխատանքները հայտնվել են այնպիսի հեղինակավոր պարբերականների էջերում, ինչպիսիք են Juxtapoz-ը, Beautiful Decay-ը, My Modern Met-ը։
Բացի այդ, Ուայթի քանդակները ներկայացված են թանգարաններում և պատկերասրահներում։









































