Եգիպտոսում բանակի գնդապետին դատապարտել են 6 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ նա անցած ամիս հայտարարել է 2018 թ. նախագահական ընտրություններում առաջադրվելու իր մտադրության մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ռազմական դատարանը 42-ամյա գնդապետ Ահմեդ Կոնսովային մեղավոր է ճանաչել, որ նա քաղաքական կարծիք է հայտնել՝ լինելով բանակի սպա, գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Ասսադ Հեյքալը:
Կոնսովան անցած ամիս տեսանյութ է տեսագրել, որում հայտնել է, որ մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք տեղի կունենան 2018 թ.:
Նա ասել է, որ հրաժարական է տվել դեռևս 2014 թ., սակայն այն չեն ընդունել:
Կոնսովայի կինն ասել է, որ իրենք կբողոքարկեն դատավճիռը:








































