Ֆրանսիայի իշխանությունները դադարել են նոր հանքավայրերի մշակման թույլտվություն տալ և մտադիր են մինչև 2040 թ. լիովին հրաժարվել նավթի և գազի արդյունահանումից: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Facebook-ում:
«Շատ հպարտ եմ, որ Ֆրանսիան դարձել է առաջին երկիրն աշխարհում, որն արգելել է ցանկացած նոր արտոնագրի տրամադրումը մինչև 2040 թ. ածխաջրածինների հետախուզության և դրանց ցանկացած շահագործման համար»,- նշել է նա:
Սեպտեմբերի 6-ին Ֆրանսիայի էկոլոգիական վերափոխումների նախարար Նիկոլա Յուլոն ներկայացրել է օրինագծի նախագիծ, որը նախատեսում է հրաժարում Ֆրանսիայի տարածքում գազի և նավթի հանքավայրերի մշակումից:
Օրինագիծը Ֆրանսիայի էկոլոգիական զարգացման ռազմավարության մաս է, որի համաձայն՝ երկիրն ուզում է մինչև 2040 թ. հրաժարվել դիզելային և բենզինային ավտոմեքենաներից:







































