Ամանորյա առաջիկա տոների հետ կապված՝ համացանցում ամփոփվում են 2017 թ. արդյունքները և կազմվում են տարբեր վարկանշային ցուցակներ, գրում է versiya.info-ն: Կազմվել է նաև անցնող տարվա «ամենավառ և քննարկվող զույգերի» ցուցակը: Արմեն Ջիգարխանյանը և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան դարձել են անցնող տարվա «ամենաաղմկոտ» զույգը: Զույգի բաժանության մասին գրել և քննարկել են ԶԼՄ-ները և առցանց-պարբերականները: Զույգի շուրջ կրքերը հիմա էլ շարունակում են թեժանալ:

Երկրորդ տեղը զբաղեցրել են Էվելինա Բլեդանսը և նախկին ամուսինը՝ Ալեքսանդր Սեմինը: Դերասանուհին երկար ժամանակ աշխատում էր հանրությունից թաքցնել բաժանության մասին լուրը: Մեկ տարի անց կարողացել է այդ մասին պատմել թոք-շոուի ժամանակ: Երրորդ տեղում Իվան Կրասկոն և նրա երիտասարդ կինը՝ Նատալյա Շևելն են: Շևելը սիրելիից փոքր է 60 տարով, սակայն պատմում է իր իրական զգացմունքների մասին և պնդում է, որ հարսանիքը ոչ մի նյութական ենթատեքստ չունի:








































