Ամերիկացի գիտնականները բանակին սովորեցրել են քաղաքացիական դրոններն իրենց նպատակաների համար օգտագործել: Զինվորականները կկարողանան ոչ մեծ անօդաչուներ տպագրել մարտական առաջադրանքներ կատարելու համար, գրում է Engadget-ը:
Մասնագետներն ԱՄՆ ծովայիններին ցույց են տվել՝ ինչպես դրոնների տարբեր մասնիկներ տպագրել կատալոգից և դրանք մեկ սարքում հավաքել: Նախագծի ինժեներ Լարի Ռ. Հոլմս-կրտսերի խոսքով՝ զինվորները հետաքրքրված են ինովացիոն սարքեր օգտագործելով իրենց առաքելությունների համար: 3D-տպիչը և մասերի լրակազմը հնարավորություն են տալիս ցանկացած դրոն ստեղծել և հավաքել պակաս, քան մեկ օրում: