Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովը հրավիրել է հերթական արտահերթ նիստը:
Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագծի քննարկմանը արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ ձերբակալված անձը 2 ժամում կարող է վիճարկել իր ձերբակալումը, իսկ դատարանը ողջամիտ ժամկետում պետք է քննի դա, և եթե ապօրինի է, ողջամիտ ժամկետում ազատ արձակի անձին:
Նրա խոսքով՝ իմպլեմենտարացվել է նաև Քրեական դատավարության այն դրույթը, թե երբ կարող է նիստը անցկացվել դռնփակ:
Մանրամասները՝ տեսանյութում:










































