ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 258 մլն մարդ (երկրագնդի բնակչության 3.4 տոկոսը) հանդիսանում է ներգաղթյալ, այսինքն՝ ապրում է ոչ այն երկրում, որտեղ ծնվել է։
Դարասկզբից (2000 թվականից) մոլորակի վրա ներգաղթյալների թիվն ավելացել է 49 տոկոսով, նշվում է միջազգային միգրացիայի հարցով զեկույցում, որը պատրաստվել է Տնտեսական և սոցիալական հարցերով ՄԱԿ-ի դեպարտամենտի կողմից։
Բնակչության կազմ ներառված ներգաղթյալերի թվով առաջատար է հանդիսանում ԱՄՆ-ը՝ 49.8 մլն մարդ։ Երկրորդ տեղը կիսում են Ռուսաստանը, Գերմանիան և Սաուդյան Արաբիան։ Յուրաքանչյուրը տեղավորել է 12 մլն-ական ներգաղթյալի։ Երրորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղ ապրում է մոտ 9 մլն ներգաղթյալ։

Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Օվկիանիայի երկրների մեծ մասում 2017 թվականին ներգաղթյալները կազմել են բնակչության ավելի քան 10 տոկոսը։
Բոլոր ներգաղթյալների մոտ 64 տոկոսը (165 մլն) կենտրոնացած են եկամտային բարձր մակարդակ ունեցող երկրներում։ Նրանց ¾-ը գտնվում է ակտիվ աշխատունակ տարիքում (ՄԱԿ-ի վարկածով՝ 20-64 տարեկան)։
Ըստ ծննդյան երկրների՝ ներգաղթյալների մեծամասնությունը հանդիսանում են ծագումով Հնդկաստանից (17 մլն) կամ Մեքսիկայից (13 մլն)։ Միգրացիայի բարձր մակարդակ ունեցող երկրների խմբի մեջ են նաև Ռուսաստանը, Սիրիան, Ուկրաինան, Չինաստանը, Պակիստան ու Բանգլադեշը։







































