39-ամյա ուսուցչուհի Էննի Սեյֆուլլան Բրոնքսում միջնակարգ դպրոցի տնօրենի հետ բաց հաղորդագրություններ է փոխանակել: Մասնավորապես, կինն ուղարկել է լուսանկարներ, թե իրենք ինչպես են զբաղվել օրալ սեքսով ուսումնական հաստատությունում: Լուսանկարներն Էննին պահել է աշխատանքային նոութբուքում, հայտնում է The Sun-ը:

Սակայն ուսուցչուհուն չեն հեռացրել դպրոցից, այլ մեկ տարով հեռացրել են պարապմունքներից առանց աշխատավարձը պահպանելու: Էննին պնդում է, որ լուսանկարների մասին հայտնի է դարձել իր նախկին ընկերոջ պատճառով, ով փորձել է այդպես վրեժ լուծել իրենից: Միջնակարգ դպրոցի Ծնողների և ուսուցիչների ասոցիացիայի ղեկավար Ռոբերտ Սոֆիան հերքել է այդ մեղադրանքները:

Փորձագետները եզրակացրել են, որ լուսանկարները, որոնցում այդ թվում՝ Էննին սեքսով է զբաղվել երկու տղամարդու հետ, կնոջ համակարգչում դիտավորյալ են տեղադվել: Նրանք նաև համարել են, որ մեղադրանքները եղել են ոչ բավականաչափ հիմնավորված, սակայն ուսուչցուհուն պարտադրել են ժամանակավորապես հեռանալ աշխատանքից:

Չնայած լուսանկարների իսկությունն ընդունել է՝ Էննին հրաժարվել է հեռանալ աշխատանքից: Կինը մտադիր է հայց ներկայացնել մարդու իրավունքների խախտման և իր քաղաքացիական իրավունքների պատճառով:









































