Facebook-ը փոստերի տակ քննարկմանը սահմանափակ թվով օգտատերերի մասնակցելու հնարավորություն կավելացնի: Սոցցանցը «մասնավոր մեկնաբանությունների» գործառույթն արդեն փորձարկում է, հայտնում է Ubergizmo-ն:
Մասնավոր մեկնաբանությունները սեփական կամ ուրիշի ընդհանուր հասանելի գրառման տակ կտեսնեն միայն նրանք, ովքեր օգտատիրոջ ընկերների ցանկում են: Մնացած մարդիկ կկարողանան տեսնել հաղորդագրությունները և պատասխանել դրանց:
Մեկնաբանությունը հրապարակելուց առաջ օգտատերը կարող է սեղմել կողպեքի նշանը և ընտրել 4 տարբերակներից մեկը՝ մեկնաբանություն բոլոր օգտատերերի համար, բոլոր ընկերների համար, միայն փոստի հեղինակի համար կամ միայն իր և մեկ ընտրված ընկերոջ համար: Երբ գործառույթը համընդհանուր հասանելի կլինի՝ չի հաղորդվում:









































