ԱՄՆ քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ հանրապետական Դոնալդ Թրամփի իշխանության գալով երկրում իրավիճակը վատացել է։ Հարցման տվյալները ներկայացնում են Associated Press գործակալությունն ու Հանրային հետազոտությունների ամերիկյան կենտրոնը։
ԱՄՆ-ի յուրաքանչյուր երրորդ քաղաքացի հավանություն է տալիս Թրամփի քաղաքականությանն ու վստահ է, որ ԱՄՆ նախագահն իրագործում է նախընտրական կարգախոսները։ Սակայն նախագահի կուսակիցների շարքում այդպես է կարծում հարցվածների միայն կեսը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նոր հակառեկոդ է սահմանել, պետության ղեկավարի պաշտոնում հանրապետականի աշխատանքին հավանություն է տալիս երկրի քաղաքացիների միայն 32 տոկոսը։








































