Մեղրիում Ազատ տնտեսական գոտու բացումից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։
Այստեղ նախատեսված են Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակության հանդիպումներն Արցախի բարձրաստիճան ղեկավարության հետ, ինչպես նաեւ այցելություններ տարբեր արտադրամասեր։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը: